ՀՀԿ-ի՝ LoveArmenia-ի լոգոյով մարդկանց բաժանված կոնֆետները քարոզչական նյութ են՝ ԿԸՀ արտահերթ նիստում հայտարարել է նախագահ Տիգրան Մուկուչյանը։
Նա նշել է, որ մարդկանց բաժանված ՀՀԿ-ի լոգոյով կոնֆետները քարոզչական նյութ են ու չեն կարող դիտարկվել ընտրողի նյութական շահագրգռություն առաջացնող, այնպես՝ ինչպես և շարֆերի, գլխարկների կամ գրիչների բաժանումը։
ԿԸՀ-ն մերժել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի դիմումը, որով պահանջվում էր դադարեցնել ՀՀԿ-ի կողմից կոնֆետների բաժանումը։